Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա։
Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խալխին Գոլում կմասնակցի խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։
Բացի այդ, կողմերը բանակցություններ կվարեն նեղ և ընդլայնված կազմով։
Նրանք կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև կքննարկեն համապարփակ ռազմավարական գործընկերության երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները։
Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցություններից հետո նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Human Rights Watch-ը հայտարարել էր, որ Մոնղոլիան պետք է մերժի Պուտինի մուտքը կամ ձերբակալի նրան։
«Մոնղոլիան կխախտի իր միջազգային պարտավորությունները՝ որպես ՄՔԴ անդամ, եթե թույլ տա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այցելել և չձերբակալի նրան», - ասել է կազմակերպության միջազգային արդարադատության հարցերով ավագ խորհրդական Մարիա Ելենա Վիգնոլին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել