Մոնղոլիայի նախագահ Ուխնագիյն Խուրելսուխայի հրավերով սեպտեմբերի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա՝ մասնակցելու սովետական և մոնղոլական զինված ուժերի՝ ճապոնացի միլիտարիստների դեմ համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն համապարփակ ռազմավարական գործընկերության ռուս-մոնղոլական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները և մտքեր կփոխանակեն արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում։ Նախատեսվում են նաև զրույցներ Վլադիմիր Պուտինի և Մոնղոլիայի Պետական Մեծ Խուրալի (Խորհրդարանի) նախագահի և Մոնղոլիայի վարչապետի միջև։
Հիշեցնենք, որ Մոնղոլիան 2000 թվականին ստորագրել է Հռոմի ստատուտը, վավերացրել՝ 2002 թվականին։ Սա կլինի Պուտինի առաջին այցը երկիր, որն ստորագրել է ստատուտը։ 2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել