Armsport.am-ը գրում է․
Պերուի գավաթի խաղարկության «Կանտորսիլո» — «Ատլետիկո Ավախուն» հանդիպման ժամանակ հյուրերի խաղացող Սեբաստիան Մունյոսը միզել է խաղադաշտում։
Խաղային դրվագներից մեկի ժամանակ, երբ բժշկական անձնակազմը մտել է խաղադաշտ վնասվածք ստացած խաղացողներից մեկին օգնություն ցուցաբերելու Մունյոսը որոշել է անկյունային դրոշակի մոտ հոգալ կարիգները։
Դրանից հետո մրցավարը անմիջապես ուղիղ կարմի քարտով հեռացրել է խաղադաշտից Մունյոսին։ Խաղացողը երկար ժամանակ չէր համաձայնվում։ Նա երևի վիճում էր, որ միզել է ոչ թե խաղադաշտում, այլ դրա սահմաններից դուրս։
Ի դեպ սա խաղադաշտում միզելու առաջին դեպքը չէ։ Ամենահայտնի դեպքը Չեմպիոնների լիգայից է 2009 թվականին «Շտուտգարտի» դարպասապահ Յենս Լեմանը դա արեց «Ունիրիի» դեմ խաղում։ Հանդիպումը սպասարկող Վիկտոր Կաշայը, սակայն չնկատեց դրվագը և խաղադաշտից չհեռացրեց դարպասապահին։