Իրանի ԱԳՆ-ից հնչող անհանգստությունը` տարածաշրջանում ԱՄՆ ներկայության վերաբերյալ, բազմաթիվ մտորումների առիթ է տալիս:
Իրանական կողմը հայտնել է, որ այս թեմայով իրենց մտահոգությունն են հայտնել հայկական կողմին:
Իրանական կողմը փակագծերը չի բացել և չի մանրամասնել, թե մասնավորապես ինչո՞վ է պայմանավորված իր անհանգստությունը, սակայն կարելի է ենթադրել, որ արտաքուստ տեսանելի պրոցեսներից բացի կան կամ ուրվագծվում են իրադարձություններ, որոնք իրանական կողմի համար ռիսկեր են առաջացնում:
Այն, որ ՀՀ-ում ամերիկյան (հավաքական Արևմուտքի) ազդեցությունն աճել է` դա տեսանելի է և ակնհայտորեն դա տեղի է ունեցել ՌԴ-ի հաշվին:
Իրանի անհանգստության բազմաթիվ պատճառներ կարող են լինել` ՀՀ իշխանության նկատմամբ անվստահությունից մինչև հետախուզական տվյալներ, որոնք խոսում են ԱՄՆ դերակատարման այնպիսի ընդլայնման մասին, որը Իրանի համար սպառնալիք է դիտվում:
Մյուս կողմից, ԱՄՆ-ն Հայաստանի հետ լավ, երկուստեք շահավետ համագործակցության երկար տարիների փորձ ունի, ԱՄՆ-ում հայկական Սփյուռքն իրեն բավականին կոնֆորտ է զգում, ի վերջո, յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե իր արտաքին քաղաքականությունն ինչպես կառուցի կամ ում հետ համագործակցի:
Ու այս պայմաններում Իրանի անհանգստությունը հրապարակային դաշտում պետք է նաև հիմնավորումներով արտահայտվի, որպեսզի ընկալելի լինի արտահայտվող մտահոգությունների ողջ շերտավորումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02FVg1PjcoZYJRjeZ4DRj9kZdRYPBpYS25x8C2tPQ3fS5omAWYY6HMXFM8E2dHGFEml
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել