Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալը» հիասթափված է Լա լիգայի առաջին տուրի՝ «Մալյորկայի» դեմ հանդիպման (1:1) մրցավարությունից։

Կարլո Անչելոտիի թիմը չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը սկսեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ «Արքայական» ակումբը կարծում է, որ խնդիրներից մեկը եղել է մրցավար Սեզար Սոտո Գրադոն, որը լավ չի կատարել իր աշխատանքը։

Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, Մադրիդի «Ռեալի» պաշտոնական ալիքը տեսանյութ է պատրաստում «Մալյորկայի» դեմ խաղի դրվագներով, որոնցում մրցավարը սխալներ է թույլ տվել։

Հիշեցնենք, որ հանդիպման հաշիվը մադրիդյան ակումբի կազմում 13-րդ րոպեին բացել է Ռոդրիգոն, 40 րոպե անց հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Վեդատ Մուրիքին։ Հիմանական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին «Սերուցքայինների» կազմում ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել է Ֆերլան Մենդին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել