Փարիզի Խաղերի կազմկոմիտեի կոմերցիոն գործառնությունների տնօրեն Դեմիեն Ռաջան հայտնել է, որ Օլիմպիադա-2024-ը դարձել է ամենաշատ այցելվողը մրցումների անցկացման պատմության մեջ: Այս պահին վաճառվել է ավելի քան 9,5 միլիոն տոմս։
«Սա Օլիմպիական խաղերի հաճախելիության ռեկորդ է․ ամենաշատ վաճառված տոմսերի նախորդ ցուցանիշը պատկանում էր Ատլանտայի խաղերին (քաղաք ԱՄՆ-ում, 1996 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք), որին մասնակցել է 8,3 մլն մարդ։
Այժմ մենք նաև Պարալիմպիադայի տոմսերի վաճառքի գագաթնակետին ենք։ Օրական վաճառվում է 20 հազար տոմս, և այդ ցուցանիշն աճում է», – Դեմիեն Ռաջայի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Օլիմպիադա-2024-ն անցկացվում է հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Պարալիմպիկ խաղերը կանցկացվեն Փարիզում՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել