Այս տարվա Օլիմպիական խաղերին Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե։ 206 մասնակից երկրների ցանկում Հայաստանը մեդալների քանակով զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը։ Ծանրամարտիկ, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը նվաճել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչում։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։ Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արժանացել է արծաթե մեդալի։
Fastex-ի տնօրենների խորհրդի անդամ Վահագն Բադալյանը շնորհավորել է մարզիկներին և ասել․ «Fastex-ը և «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը կարևորում են սպորտի զարգացումը Հայաստանում և մշտապես ցուցաբերում աջակցություն։ Մենք հայկական սպորտին այս տարի տրամադրել ենք շուրջ 570 մլն ՀՀ դրամին համարժեք FTN։ Օլիմպիական խաղերում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիչներին և ֆեդերացիաներին այսօր տրամադրվելու է 290 հազար FTN», - ասել է նա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն իր խոսքում նշել է․ «Շնորհիվ Fastex-ի աջակցության՝ մենք սպորտի ոլորտում լուրջ քայլերով շարունակում ենք գնալ առաջ։ Վստահ եմ, որ մյուս Օլիմպիական խաղերը որակապես ավելի լավն են լինելու, քանի որ մենք ունենք ռազմավարություն, հստակ մշակված ծրագիր և այնպիսի գործընկեր, ինչպիսինն է Fastex-ը»։
Կողմերը նպատակ ունեն համատեղ ջանքերով խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև աջակցել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։
Ֆասթեքսի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card, Fastex Wallet և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով, ինչպես նաև Lidus թոքենների ստեղծման, White-Label Exchange և NFT Marketplace-ի ծառայությունները: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։