Հրդեհից հինգ տարի անց Աստվածամոր տաճարը վերաբացում է իր դռները այցելուների համար:
Դեկտեմբերի 7-ին հանդիսավոր կերպով կներկայացվեն լայնածավալ վերակառուցման արդյունքները։
860-ամյա միջնադարյան տաճարը, որը Ֆրանսիայի ու Փարիզի խորհրդանիշն է, մանրակրկիտ կերպով վերականգնվել է։
«Նոտր Դամում բռնկված հրդեհն ազգային վերք էր, դուք կարողացաք բուժել այն», - ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերականգնման աշխատանքներում ներգրավված վերականգնողների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Փարիզ, որտեղ կմասնակցի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը։
Աստվածամոր տաճարի բացման արարողությանը կմասնակցեն մոտ 40 պետությունների և կառավարությունների ղեկավարներ՝ ավելի քան հինգ տարի անց այն բանից հետո, երբ զանգվածային հրդեհը ոչնչացրեցլ է տաճարի տանիքը և ինտերիերի մի մասը: