Ինչպես Հայաստանում, այնպես էլ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, որտեղ ամեն ինչ «բաց և թափանցիկ» է, մարդիկ ընտրություններին մասնակցում են և ընտրություն կատարում այն ուժի, մարդու կամ թիմի օգտին, ովքեր ինչ-որ բան են արել տվյալ ոլորտում։
Շատ լուրջ հարց է առաջանում մի թեմայի շուրջ, երբ սպորտային դիրիժոր Արայիկ Հարությունյանը ցանկանում է որոշել, թե ով պետք է լինի ՀԱՕԿ նախագահ։
Ի՞նչ է արել ՀԱՕԿ նախագահը՝ բոլորը տեսել են, և սա ամենևին էլ քաղաքականության մասին չէ, այլ բուն գործի, աջակցության և նվիրատվությունների մասին է։
Ի՞նչ է արել Արայիկ Հարությունյանը՝ ոչ ոք չի տեսել, թեպետ տեսնելու բան էլ, ըստ էության, չկա։
Հարցին, թե վերջին տարիներին բազմաթիվ միջազգային մրցաշարեր են կազմակերպվել Հայաստանում, և դա Արայիկ Հարությունյանի կատարած աշխատանքն է՝ մոռացե՞լ եք, պատասխանեմ՝ ոչ։ Հիմա հենց դրա մասին էլ ուզում եմ խոսել։
Միայն 2025 թվականին Երևանում կայացել են՝
1. Եվրոպայի կարատեի առաջնություն
2. IBA Champions Night
3. Սամբոյի աշխարհի գավաթ
4. Քաղաքապետի գավաթ գեղասահքի մրցաշար
5. Քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մրցաշար
6. Սառցե հոկեյի աշխարհի առաջնություն
Այս 6 միջոցառումները պահանջում են ահռելի ծախսեր՝
* տարածքի վարձակալություն,
* տեխնիկայի վարձակալություն,
* բացման և փակման արարողություններ,
* սցենարային աշխատանքներ և այլն։
Որքա՞ն գումար է ծախսվել այս միջոցառումների վրա։ Ոչ ոք չգիտի։
Բայց մենք՝ «բաց ու թափանցիկ» երկրի քաղաքացիներս, ովքեր հարկ են վճարում, կարծում եմ՝ պետք է իմանանք, թե որ ոլորտներում են ծախսվում մեր վճարած հարկերը։
Կա՞ արդյոք որևէ հաշվետվություն։
Եթե կա, ես անձամբ խոստանում եմ, որ հրապարակային տեսանյութով կպնդեմ, որ հենց Արայիկ Հարությունյանն էր մեր սպորտին պակասում։
Որպես օրինակ՝
2022 թվականի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության համար պետական միջոցներից «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը կազմակերպչական աշխատանքների համար փոխանցվել է 750,192,000 ՀՀ դրամ, իսկ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային՝ 77,768,000 ՀՀ դրամ։
Մենք պետք է իմանանք, թե որտեղ են ծախսվում մեր վճարած հարկերը, ում միջոցով և ում «քավորությամբ»։
Երբ դա պարզ դառնա, այդ ժամանակ էլ կհասկանանք Արայիկ Հարությունյանի՝ ՀԱՕԿ նախագահի պաշտոնի նկատմամբ հետաքրքրության պատճառները։
ՀԳ Մեծ քաշ ես վերցրել,տակից դուրս կարողա չգաս,քանի շուտ ա դիր գետնին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել