Թեհրանը ողջունում է բոլոր երկրների հետ փոխգործակցությունը, սակայն չի ենթարկվի ճնշման և, միջազգային դրույթներին համապատասխան, իրավունք ունի պատասխանելու ագրեսորներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ողջունելով բոլոր երկրների հետ փոխգործակցության զարգացումը և ընդգծելով խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը՝ Իրանը երբեք չի ենթարկվի ճնշման, պատժամիջոցների, հարկադրանքի և ագրեսիայի, ավելին, միջազգային դրույթներին համապատասխան, նա իր իրավունքն է համարում պատասխան տալ ագրեսորներին»,- Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

Իր հերթին Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Գերմանիան ցանկանում է զարգացնել Իրանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Նա հավելել է, որ իր երկրի առաջնահերթություններից մեկը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատումն է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել