Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար զորամասեր) «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հետախուզական հարցերի գծով փոխհրամանատարը Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի փակ նիստում հերքել է տեղեկությունը իրանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հավաքագրման մասին՝ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության կազմակերպման համար։ Այս մասին տեղեկացրել է խորհրդարանական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին, որը ներկայացրել է հերթական հաշվետվությունը Հանիայի մահվան հետաքննության մասին։

«Ալ-Քուդսի» ուժերի հրամանատարի տեղակալն ընդգծել է, որ նահատակ Հանիայի սպանությունը [գործակալների] ներդրման հետեւանք չէ, եւ այս միջադեպում ներդրման հարցը չի քննարկվում»,- Ռեզաիի խոսքերը մեջբերել է IRNA գործակալությունը։

Օգոստոսի 3-ին The Daily Telegraph թերթը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է, որ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայությունը վարձել է Իրանի անվտանգության մարմինների աշխատակիցների պայթուցիկներ տեղադրելու համար Թեհրանի հյուրատանը, որտեղ հանգրվանել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը։ The New York Times թերթը եւս տեղեկացրել է, որ Հանիան կարող էր զոհվել ռումբի պայթյունից, որը դրվել էր նրա նստավայրում երկու ամիս առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել