Խանումյան Հայկոն տրտնջացել է այն փաստից, որ արցախցիների մեծ մասը դեռևս ընտրողներ չեն, քանի որ, ըստ նրա, Հայաստանի իշխանությունները մի օր որոշեցին, որ արցախցիները քաղաքացի չեն և պետք է «քաղաքացիություն անցնեն»:
Խանումյան Հայկոն երևի կարծում է, թե եթե արցախիցներն ընտրելու իրավունք ունենային, Սյամոյին էին ընտրելու, բայց քանի որ շատերը զրկված են քվեարկելու իրավունքից, Սյամոյի քաղաքական ծրագրերը կարող են տապալվել: Տվյալ դեպքում Սյամոն պետք է ուրախանա, որ արցախցիներից շատերը չունեն ընտրելու իրավուք, քանի որ եթե ունենային, ապա Նիկոլի վիճակն է՛լ ավելի էր բարդանալու. հազիվ թե գտնվեր գեթ մեկ արցախցի, որ կարող էր Նիկոլի օգտին քվեարկել:
Այնպես որ՝ թող զուր տեղը Հայկոն բ*զալաց չտա. Սյամոն չի կարող արցախցիների լավը ուզել կամ ցանկանալ, որ նրանք դառնան ռեալ քաղաքական գործոն մի դեպքում, երբ հայտնի է, թե ինքն ու ՔՊ-ն ինչպես են այդ մարդկանց տնավեր դարձրել, հայրենազրկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել