Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը ակտիվ մարդկանց, հայրենիք ունեցող մարդկանց զինվորական վարժանքների են հրավիրել: Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, Վայքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Ձեզ բան չի՞ հուշում դա: Երբ մենք խոսում ենք ինչ որ բաների մասին, սկսում են գործողություններ անել, տարբեր ձեւերի: Չէ որ իրենց համար հայրենիք պաշտպանելը պատիժ է, ասում են՝ հավաքեք, տարեք սահման: Դա նշանակում է պատժել, սրանց մտքի մեջ սահման պահելը պատիժ է: Մի ժամանակ մեր հայրենիքը, սահմանը պահելը պխատիվ էր, սրանք մի տառ փոխելով դարձրել են պատիժ, որ մարդիկ այլեւս հակակրանք ունենան, հակակրանքով վերաբերվեն: Նրանք, ովքեր ակտիվ կերպով պայքարում են հանուն ճշմարտության համար մտածել են չեզոքացնել: Հետեաբար, որ չեմ ցանկանում մեր անելիքների մասին խոսել, մի նեղացեք, ժողովուրդ ջան»,-ասաց նա: