Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է օլիմպիական զինադադարի սկիզբը։ Այս մասին ՄՕԿ-ը տեղեկացրել է X սոցիալական հարթակի իր էջում:
«Օլիմպիական խաղերը` որպես իրադարձություն, որը միավորում է աշխարհը խաղաղ մրցակցությամբ, հզոր հիշեցում կլինեն այն մասին, որ մենք բոլորս կարող ենք խաղաղ հավաքվել միասին», – ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:
Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը։
Օլիմպիական զինադադարը մեկնարկում է Օլիմպիական խաղերի բացումից յոթ օր առաջ և ավարտվում Խաղերի փակումից հետո յոթերորդ օրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել