Սյամոն հայտարարել է, թե նրանք, ովքեր ասում են, թե Ադրբեջանը ոչ թե ճանապարհ է ուզում, այլ՝ միջանք, սուտ են ասում, սխալ են ասում, խաբում են, հասարակությանը մանիպուլացնում են՝ իրենց հարցերը լուծելու համար:
Սյամոն իրականությունից անտեղյա՞կ է, թե՞ մարդկանց էշի տեղ է դրել: Ինչպես հայտնի է, միառժամանակ առաջ ակտիվորեն խոսվում էր այն մասին, որ Բաքուն պատրաստ է դիտարկել Կալինինգրադի տարբերակը, որ այլ կերպ կոչվում է նաև լիտվական միջանցք: Մասնավորապես այս տարվա ձմռանը գերմանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Իլհամի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, անդրադառնալով Նախիջևանի հետ ցամաքային կապի սահմանային և մաքսային ռեժիմի հարցին, ասել էր, որ Ադրբեջանը պատրաստ է քննարկել Կալինինգրադի տարբերակը: Խոսքն անկլավային ռեգիոնի հետ ցամաքային հաղորդակցության մասին է, որ Ռուսաստանն իրականացնում է Բելառուսի և Լիտվայի տարածքով: Ռուսաստանը և Լիտվան 2003-ին այդ հարցով առանձին համաձայնագիր են կնքել, ըստ որի՝ Ռուսաստանից Կալինինգրադ և հակառակ ուղղությամբ սահմանվում է «տրանզիտային գնացք» հասկացությունը, որի ուղևորներին Լիտվայի հյուպատոսական ծառայությունները տրամադրում են մեկանգամյա տրանզիտային տոմս՝ նախապես ստուգելով նրանց փաստաթղթերի օրինականությունը: Միաժաամնակ արձանագրենք, որ սա Բաքվի կողմից ներկայացվել է որպես հայկական կողմին արվող մեծագույն զիջում, քանի որ դրանից առաջ Բաքուն ու Թուրքիան առհասարակ խոսում էին իրենց տիրապետության տակ գտնվող ուղու անհրաժեշտության մասին, որի վրա Հայաստանը չպեքտ է ունենար իշխանություն կամ վերահսկողություն, իսկ «Արևմտյան Զանգեզուրի» մասին քարոզչական թեզը թուրքերը առաջ էին քաշել՝ հենց կյանքի կոչելու վերոհիշյալ նախագիծը:
Ի՞նչ է միջանցքը: Ցանկացած ուղի կամ ճանապարհ, որով տեղի ունեցող երթևեկի համար հաստատվում է կամայական տեսակի հատուկ ռեժիմ, արդեն իսկ միջանցք է: Պատմությանը հայտնի է ասենք Դանցիկի միջանցքի տխուր, արյունոտ պատմությունը, որը ստիպեց միջազգային հանրությանը հրաժարվել նմանօրինակ նոու-հաուներից:
Սյամոն այս ամենի մասին չգիտի՞, թե իրեն անհասկի տեղ է դնում՝ հայտարարելով, թե Ադրբեջանը միաջնցք չի պահանջում: Եթե Ադրբեջանը միջանցք չպահանջեր, ապա ոչ մի խոչընդոտ Նիկոլը Բաքվի համար չի ստեղծել՝ հայտարարելով, որ Հայաստանը մեկի փոխարեն պատրաստ է մի քանի ճանապարհ տալ՝ Նախիջևանի հետ կապվելու համար, ինչին ի պատասխան Իլհամը բազմիցս Նիկոլին խլեշել է՝ «Զանգեզուրի միջանցք» պահանջելով՝իր համար նախընտրելի ստատուսով:
Այնպես որ՝ Սյամոն թող անիմաստ կռուտիտներ չանի. բաց աշխարհ է, ինֆորմացիան այսօր հասանելի է, ու նրա կողից դաշտ նետվող ցանկացած թեզ կամ հայտարարոթյուն՝ հեշտ ստուգելի:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2884
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել