ՔՊ-ական Վարդանյան Վալոդի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա սեփականության միանձնյա իրավունքով տնօրինում է մեկ բնակարան՝ Արաբկիրում, հանձնված և վերադարձված փոխառությունները տարեվերջում կազմել են մոտ 54000000 դրամ, բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների)՝ մոտ 1000000 դրամ, կանխիկ դրամը՝ 1200 դոլար, 2600 եվրո ու 650000 դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ մոտ 36500 դոլարին համարժեք դրամ, մի 123000 դոլարի էլ վարկ ունի, որի մարմանն ուղղված գումարը կազմել է 6397334 դրամ: Վալոդը հանդիսանում է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն հիմնադրամի ու «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ միաժամանակ լինելով «ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2876
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել