Ըստ իրենց տեղեկությունների՝ Փեզեշքանի քաղաքական խորհրդատուները կարծում են, որ Արաղչին ամենահարմարն է երկրի ԱԳՆ ղեկավարելու համար։
Եթե «ոչ մի առանձնահատուկ բան» չպատահի, քաղաքական գործչի թեկնածությունը կներկայացվի Իսլամական Հանրապետության խորհրդարանի քննարկմանը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Արաղչին արդեն ծառայում է որպես արտաքին քաղաքականության հարցերով Փեզեշքիանի խորհրդական։ Նա, մասնավորապես, նորընտիր նախագահին խորհուրդներ է տվել իսլամական դիմադրության խմբերի առաջնորդների և տարածաշրջանի պետությունների ղեկավարների հետ վերջին հեռախոսազրույցների վերաբերյալ:
Արաղչին 2017-ից 2021 թվականներին զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանիի երկրորդ կառավարությունում: Արաղչին երկար ժամանակ գլխավորել է երկրի պատվիրակությունը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում, ներկայումս զբաղեցնում է Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել