«Ես հարց տվեցի. հնարավո՞ր է համաձայնեցնել ժամանակավոր հրադադար, որը կարագացնի խաղաղության բանակցությունները: Որովհետև հիմա բոլորը հակառակն են մտածում։ Նախ խաղաղության պայմանագիր կնքել, հետո նոր վայր դրել զենքերը։ Երկուսն էլ (Պուտինը և Զելենսկին-Խմբ.) վստահ չեն: Ե՛վ ուկրաինացիները, և՛ ռուսները նույն պատասխանը տվեցին.հրադադարը բխում է հակառակորդի շահերից, քանի որ այդ ընթացքում նա կկարողանա վերադասավորել ուժերը և պատրաստվել պատերազմի շարունակմանը»,- ասել է Հունգարիայի վարչապետը գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում:
Ինչպես հավելել է Վիկտոր Օրբանը, պատերազմական գոտում իրավիճակը կվատթարանա առաջիկա ամիսներին։
«Բախման էներգիան և զոհերի թիվը կդառնան էլ ավելի սարսափելի... Այն, ինչ սպասվում է, շատ ավելի վատ է, քան մենք կարծում ենք»,- հավելել է քաղաքական գործիչը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել