168.am-ը գրում է․

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Նարինե Խաչատրյանը նրան հարցրել է.

«ՌԴ պաշտոնյաներն ուղիղ հարձակման են անցել Նիկոլի նկատմամբ իրենց հայտարարություններով, ի՞նչ հետևանքներ կունենան սրանք»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև
Վիզաների հարցով իրավիճակը փաստացի նույնն է, ինչ 2017թ. նոյեմբերին՝ Սերժ Սարգսյանի թողած կետում. Արմեն Աշոտյան
Աշխարհը, ռեգիոնը ցնցվում է, բոլորը զինվում-պատրաստվում են, Հայաստանը ներսից պայթեցնելու վտանգ կա… իսկ նա հեծանիվ է քշում. Վարուժան Գեղամյան
ԱՄՆ-ը հստակ մատնացույց է անում Անդրկովկասում ԱՄՆ թիրախները՝ ՌԴ, Իրան, Չինաստան, մնացած զարգացումները, այդ թվում՝ ՀՀ-ի շուրջ, բխում են դրանից․ Արեշև

«ՌԴ-ի հետ քայքայվող հարաբերություններում Նիկոլն իրականում ունի կարմիր գիծ։ Այդ գիծը Հայաստանի ներսում սոցիալական ցնցումները կանխելն է՝ ռուսական հնարավոր տնտեսական պատժամիջոցների հետևանքով։

Այսինքն՝ նա փորձելու է չհասցնել իրավիճակն այն հանգրվանին, որ Ռուսաստանը կտրուկ քայլեր ձեռնարկի, որոնց հետևանքով մեր երկրի ներսում սոցիալ-տնտեսական կտրուկ լարումներ ստեղծվեն, որոնք հարված կհասցնեն Փաշինյանի ռեժիմին։ Չէ՞ որ, ի հակառակ ինքնիշխանության մասին ճամարտակություններին, վերջին տարիներին Հայաստանի կախվածությունը Մոսկվայից տնտեսական ոլորտում շոշափելի աճել է։

Ի դեպ, ԵՄ-ին միանալու հանրաքվեի հարցը սառեցնելու հիմքում նույնպես ընկած է Նիկոլի մտավախությունը՝ ԵԱՏՄ-ից շպրտվելու և իր իշխանությանը մահացու հարված ստանալու։ Արևմուտքից խոստացված մի քանի հարյուր միլիոնով «տուն չես պահի», և, ինչպես Մուրացանը կգրեր մեր օրերի մասին, «դատարկ սիրտը կների, բայց դատարկ ստամոքսը չի ների»։

Ֆիքսենք նաև, որ նույն Արևմուտքում վերջին շրջանում տեսանելի թուլացել են Նիկոլի հիմնական լոբբիստների՝ Մակրոնի և ԱՄՆ Դեմկուսի դիրքերը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել