Ահա թե ինչ է կատարվում Երևանում։ Ահա թե ինչ արժեքներ և սովորույթներ են փորձում մեզ վրա փաթաթել, ահա թե ինչ են ցանկանում ներկայացնել մեզ որպես նորմա, որպես ժողովրդավարություն։ Ահա թե ինչու են նրանց որոշ «խոսափողներ» ասում, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Հանրապետականները պետք է հեռանան քաղաքական արենայից։ Ինչո՞ւ, կհարցնեք դուք։ Որովհետև նրանք կոտրեցին բոլոր պատերը, որոնք պահում էին Հայաստանի գմբեթը, բացի այս մեկից։ Ձեզ չի հաջողվի, Սերժ Սարգսյանը և հանրապետականները երբեք չեն հանձնվի, մենք պաշտպանելու ենք հայերի իրավունքները, մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդական արժեքները։ Եվ ինչպես բազմիցս ասել և գործով ցույց է տվել նախագահ Սարգսյանը, ես կրկնում եմ. «Մենք երբեք չենք լքի այն խրամատը, որը պաշտպանում են հայկական պետականությունը»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/videos/1068113594698598
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել