Հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունը և տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Ջոկեր: Խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային եզակի փակ նախադիտումը: «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝այսուհետ «Կինոմոսկվա»:
Ցուցադրությանը նախորդել է երաժշտական ծրագիր և հատուկ ֆիլմ՝ նվիրված «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացմանը: «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունն այս տարի նախաձեռնել և իրականացրել է Երևանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող կինոթատրոնի ներքին հարդարման աշխատանքները՝ գրկաբաց ընդունելու մեր քաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ համաշխարհային ու տեղական կինոարտադրության ֆիլմերի դիտումն ու ժամանցը միջազգային բարձր չափանիշներով կազմակերպելու համար:
Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել է օդափոխության և ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը, արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։ Տեխնիկական վերազինմամբ նորացվել ենկինոթատրոնի և՜ ձայնային տեխնիկան, և՜էկրանները:
«Ֆիլմն որպես առանձին միավոր պետք է հետաքրքիր լինի բոլորի համար, տարիքային շեմը կինոթատրոններում նշված է 12+, բայց 6 տարեկաններն էլ կարող են դիտել ու հաստատ իրենց համար էլ հետաքրքիր կլինի։ Մենք հաշվի ենք առել նաև, որ այս ֆիլմը պետք է հետաքրքիր լինի մեծերի համար, ըստ մեզ՝ դա մեզ մոտ ստացվել է, իհարկե, ամենաճիշտ գնահատականը կտա մեր հանդիսատեսը»,-այս մասին «Դեպի ճամբար. հատուկ ջոկատ»-ի պրեմիերային լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը:
Ըստ նրա ՝ երեխաների համար կոնտենտ պատրաստելը բավական բարդ պրոցես է և ոչ բոլորն են մտնում այդ պատասխանատվության տակ։
«Մենք վաղուց ունեցել ենք այդ համարձակությունը, քանի որ մենք դերասանական դպրոց ունենք ու ամեն օր շփվում ենք երեխաների հետ, ու երեխաներին մոտ կանգնած լինելով՝ պատկերացնում ենք, թե ինչ պահանջներ ունեն նրանք և ինչ հետաքրքրություններ։
Ուստի՝ մեզ համար ավելի հեշտ է արտադրել կոնտենտ, որը հասկանալի կլինի փոքր տարիքի երեխաների և դեռահասների համար։ Կարճ ասած այս ֆիլմը ընտանեկան դիտման համար է ու կարող են դիտել բոլորը»:
Ֆիլմում նկարահանվել են Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ղեկավարած ստուդիայի սանները. «Ֆիլմի գլխավոր հերոսուհին մեր շատ սիրելի աշակերտուհին է՝ Մանուշակ Անտոնյանը, ով տարիներ շարունակ սովորել է «Տրիո»ստուդիոյում ու ստացել է կրթություն, և սա նաև մեր դպրոցի լավագույն հաշվետվությունն է, որ մեր աշակերտներն իրենց սովորածը կարողանում են կիրառել պրակտիկայում։
Ֆիլմում նկարահանվել են բացառապես մեր ստուդիայի աշակերտները, և սա մեզ համար իրոք հպարտանալու առիթ»,-ասաց Գրիգոր Դանիելյանը:
Հավելենք, որ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմում նկարահանվել են Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը,Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Հարությունյանը, Լիլի Էլբակյանը, Մարիամ Ալեքսանյանը, Սամվել Թոփալյանը, Սուրեն Թումասյանը, Վաչե Երիցյանը, Վահագն Գալստյանը, Ալբերտո Դանիելյանը և այլք: