Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:

Հուլիսի 5-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Շուշայում  (Շուշի) ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օկուպացված Շուշիում կայանալու է Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել