Արձագանքելով նկատառմանը, որ վերջին պատերազմում շատ գաղափարական մարդիկ գնացին ու զոհվեցին, իսկ հետո ստեղծվեց մի տրամադրություն, որ հանուն ոչնչի էր, ու մենք դա մեր սեփական մաշկի վրա ենք զգում՝ Սյամոն ասել է.«Հանուն ոչնչի չէր՝ մեկ, երկրորդը՝ չգիտեմ՝ ինչի՞ց եք դա վերցնում…»:

Սյամոն, փաստոեն, փորձել է հերքել Հակոբյնա Աննային՝ իր կյանքի այն ճակատագրական կնոջը, որը, ինչպես հայտնի է, հայտարարել էր, թե արցախյան պատերազմում զոհվախծները հանուն ոչնչի են զոհվել: Նա դա ասել էր մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչպիսի ավարտ էր ունեցել առաջին պատերազմը: Է՛, եթե առաջին պատերազմում զոհվածներին է Աննան համարել հանուն ոչնչի զոհվածներ, բա 44-օրյայում մահացածներին ի՞նչ պիտակավորում կարող է տալ: Հա, ճիշտ է՝ դասալիքներ…

Ինչ վերաբերում է Սյամոյի հարցին, ապա դրա պատասխանը լավագույնս Նիկոլն է վերջերս տվել ՝ասելով, թե դեռ 2018-ին պետք է ասեր, որ Արցախն Ադրբեջան է և վերջ:

Հազարավոր անմեղ երիտասարդների Նիկոլը զոհաբերեց, որ այսօր Սյամոյին ազատ փիլիսոփայելու շանս տա. եթե հավատարիմ մնար նախկին իշխանությունների թողած դիվանագիտական ժառանգությանը, իրեն կարող էին դավաճան ասել՝ զրկելով Սյամոյին Աննայի հետ բունկերներում քռով գալու հաճույքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել