Սյամոն հայտարարել է, թե կարող ենք համարել, որ առաջին պատերազմի զոհերը հանուն ոչնչի զոհվեցին: «Էն վախտ էլ են եղել երիտասարդ, հիմի էլ էին երիտասարդ: Հիմա որ անընդհատ չլինի դա, մենք պետք ա անցնենք պրոֆեսիոնալ բանակի»,-հայտարարել է նա:

Սյամոն, որ խոսքի նախորդ հատվածում պնդել էր, թե վերջին պատերազմի զոհերը չեն կարող համարվել հանուն ոչնչի զոհված, փասորեն, իր խոսքի հաջորդ հատվածում հաստատել է Աննայի տխրահռչակ խոսքերը: Նա դա արել է՝ իբր ապացուցելու, որ իր մատնանշած պրոֆեսիոնալ բանակն այլըտրանք չունի: Բայց հարց է առաջանոմ՝ Սյամոն ի բնե կարո՞ղ է լավ բան ասել կամ հուշել. արդյոք Հայաստանի ուժերը կպատե՞ն՝ իսկապես պրոֆեսիոնալ բանակ պահելու՝ հաշվի առնելով ասենք դրա թանկությունը: Այն իրավիճակում, որում այժմ հայտնվել է Հայաստանը, Սյամոյի պատկերացրած պրոֆեսիոնալ բանակը, որը կառուցելու համար երկար տարիներ են պետք ու հսկայական միջոցներ, անօգուտ է: Այս իրավիճակում, երբ բոլորը, ըստ էության, պատրաստվում են պատերազմի, անհրաժեշտ է ժողովրդին գլխովին զինել, եղած բանակի մարտունակությունը բարձրացնել, կարմիրբերետավորներ բուծելու փոխարեն բանակը նորմալ ֆինանսավորել, իսկ պրոֆեսիոնալ բանակի մասին լոլոները Սյամոյին թողնել:

Մյուս կողմից՝ ինքնին հայտարարելը, թե առաջին պատերազմում զոհվածներն իզուր են զոհվել, իսկակական աննայություն է. չլինեին այդ զոհերը, ոչ միայն Արցախն էր 90-ականներին կործանվելու, այլև, բնականաբար Հայաստանը, իսկ Սյամոն էլ հաստատ 90-կաններին Արցախում «դվիժենիներ» չէր անելու՝ ստիպված լինելով փտել Բաքվի բանտերում:

Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե առաջին պատերազմի զոհերն անտեղի մեռան, հայրենիքի դավաճաններ են՝ ճիշտ Սյամոյի նմ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել