Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ՈՒԵՖԱ-ից Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի պատժի մասին հայտարարությունից հետո հայտարարություն է արել։ Հիշեցնենք, որ Ավստրիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղում (2:1) սկանդալային ժեստի համար ֆուտբոլիստը որակազրկվել էր երկու խաղով:

«Մեր ԱԳՆ-ն գերմանացի պաշտոնյաներին կանչել է նախարարություն։ Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- Էրդողանի խոսքերը X սոցցանցում մեջբերել է թուրք լրագրող Յագիզ Սաբունջուօղլուն։ 

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ Ավստրիայի և Թուրքիայի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ (1:2): Այս խաղում Դեմիրալը դուբլի հեղինակ դարձավ։ Գոլը տոնելիս ֆուտբոլիստն օգտագործել է թուրք ազգայնականների ժեստը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել