Հրայր Թովմասյանին ՍԴ-ից հեռացնելու պատռճառներից մեկն ի հայտ է եկել օրերս. Սահմանադրական դատարանը ընդունել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը,և Հայաստանի և Արցախի վերամիավորումը չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Անկախության հռչակագրում ձևակերպված նպատակ, ուստի չի կարող ընկալվել որպես Հայաստանի Հանրապետության սահմանադրական պարտավորություն։
ՍԴ-ն, փաստորեն, իրականացրել է սահմանադրական հեղաշրջում, ինչը պատահական չէ, և թերևս սպասելի պետք է համարվեր՝ նկատի ունենալով այն թրքակենտրոն քաղաքականությունը, որ Նիկոլը վարում է Հայաստանում տարիներ ի վեր: Փաստորեն՝ իշանությունների համակրիներով «բտված» ՍԴ-ի այդ քայլը համընկել է Նյու Յորքում Էրդողան-Նիկոլ հանդիպման հետ, երբ Նիկոլը, Էրդողանի պատկերացրած ապագայի մասին գիրքը կրծքին, սեպերը բացած խայտառակել էր ողջ հայությանը: Սա նշանակում է, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով ճանաչում է Արցախը որպես Ադրբեջան՝ առհավետ հրաժարվելով որևիցե հավակնությունից: Չարժե կասկածել նաև, որ եթե Նիկոլին չհաջողվեց հեռացնել, ապա նման մի որոշում էլ շուտով ընդունելու են Հայաստռանի մարզերի վերաբերյալ՝ դրանք հռչակելով «Արևմտյան Ադրբեջան»:
Բա սրանց Հրայր Թովմասյա՞ն էր պետք …