Մենք շուտով ունենանալու ենք նոր դեսպան Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հուսամ, որ կունենանք նոր դեսպան, թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում ենք նշանակմանը: Մնացած մեկնաբանությունների համար կարծում եմ՝ ԱԳՆ-ի մեկնաբանությունը շատը ավելի տեղին կլինի»,-ասաց նա:
Ճշտող հարցին՝ արդյոք արդեն հաստատված է նոր դեսպանը, ԱԺ նախագահը հորդորեց բոլոր հարցերն ուղղել ԱԳՆ-ին՝ շեշտելով, որ չի կարող ԱԳՆ-ի թղթաբանությանն ու նախարարության աշխատանքին խառնվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել