ակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
5 անշարժ գույք.
4 տրանսպորտային միջոց.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
62 միլիոն 811 հազար դրամ.
1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել