Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջուկային էներգիայի և միջազգային նախագծերի գլխավոր տնօրեն Յուսուֆ Ջեյլանը ատոմակայանների գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ-ը լուրջ հետարքրություն է ցուցաբերում Թուրքիայի միջուկային էներգետիկ կարողությունները մեծացնելու և նոր էլեկտրակայան կառուցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ջեյլանը նաև նշել է. «Մենք կարող ենք դիտարկել նոր կամ գործող էլեկտրակայանների տարածքները։ԱՄՆ-ի հետ բանակցություններ ենք վարում թե՛ մեծածավալ էլեկտրակայնների, և թե՛ փոքր մոդուլային ռեակտորների համար։ Դա կարող եք դիտարկել որպես մտադրության հայտարարություն։
Ըստ նրա, Թուրքիան շարունակում է բանակցություններ վարել Հարավային Կորեայի և Ռուսաստանի հետ Սինոպում ծրագրված երկրորդ էլեկտրակայանի և չինական SPIC-ի հետ՝ Թրակիայում երրորդ էլեկտրակայանի համար։
Իսկ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը մեկ ամիս առաջ նշել էր, որ Անկարան ԱՄՆ-ի և այլ երկրների հետ բանակցում է փոքր մոդուլային ռեակտորների կառուցման մասին և փորձում է նվազեցնել կախվախությունը ՌԴ-ից։