Ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու պայմանագիրը «այժմ քննարկվող առաջարկներից մեկն է», ասել է Զելենսկին Bloomberg-ին տված հարցազրույցում։
Այժմ, ըստ նախագահի, «նախարարների կաբինետի անդամները դրանով են զբաղված»։
Bloomberg գործակալությունը հունիսին հայտնել էր, որ եվրոպացի պաշտոնյաները քննարկում են Ուկրաինայի տարածքով գազի մատակարարումները շարունակելու հարցը։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան չի ցանկանում երկարաձգել Ռուսաստանի Դաշնության հետ գազային պայմանագիրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել