Բագրատ Սրբազանին ոչ չեզոք հռչակած Սյամոն, պատասխանելով հարցին՝ այդ  դեպքւոմ ինչո՞ւ եք շարժմանն աջակցում, ասել է՝ լավ է անում, քանի որ ժողովուրդն է ուզում:

Պարզից էլ, պարզ է, որ Սյամոն շարժմանը չի աջակցում, այլ միայն փորձում է ստեղծել տպավորություն: Ավելին՝ Նիկոլն ավելի շուտ կաջակցի շարժմանը, քան Սյամոն, քանի որ դրա հաղթանակը Սյամոյի վրա կարող է ունենալ շատ ավելի վատ հետևանքներ, քան նույնիսկ Նիկոլի:

Սյամոյի պատասխանից մեկ բան է բխում. տեսնելով, որ ժողովրդի  համակրանքը շարժման կողմն է՝ Սյամոն ստիպված է  եղել հայտարարել շարժմանն իր աջակցության մասին, քանի որ նա ինքն իրեն համարում է քաղաքական գործիչ, իսկ քաղաքական գործիչը չի կարող հակադրվել ժողովրդին, քանի որ  դա նրա մահը կլինի: Սյամոն հեռուն գնացող նպատակներ ունի, ուստի չի ցանկացել բարդացնել իր՝ առանց այն էլ ծանր վիճակն ու բացահայտորեն թելել Նիկոլի թելը՝ հասկանալով՝ օգուտ չունի: Նա դա կաներ մեծ սիրով, եթե վստահ լիներ, որ դրա դիմաց Նիկոլից դիվիդենտներ կշահի, բայց քանի որ Նիկոլն էլ գիտի՝ Սյամոն բացարձակ ոչնչություն է, ուստի խոշոր հաշվով թքած ունի՝ շարժմանը կողմ, թե դեմ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել