Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենենին առաջիններից է քվեարկել, հայտնում է ԻՌՆԱ-ն։

Նշենք, որ նախագահի պաշտոնի համար պայքարում են բարեփոխիչ Մասուդ Փեզեշկիանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 42,32%-ը, և պահպանողական Սաիդ Ջալիլին, որը հավաքել էր 39,51%:

Երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 14-րդ նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունի մոտ 62 մլն ընտրող։ Երկրով մեկ գործում է ավելի քան 59 հազար ընտրատեղամաս։  Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կփակվեն 18:00-ին:

Սպասվում է, որ ընտրությունների առաջին արդյունքները կհրապարակվեն կեսգիշերին, իսկ վերջնական արդյունքները կհրապարակվեն վաղը։

Իրանում նախագահական ժամկետը 4 տարի է. նախագահը կարող է ընտրվել առավելագույնը 2 անգամ անընդմեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել