Սյամոն, հերթական անգամ փորձելով քողարկել Սրբազան շարժման հանդեպ իր իրական վերաբերմունքը, ասել է, թե որն է շարժման հետ իր անհամաձայնոթյունը: Ըստ նրա՝ սխալ է եղել Բագրատ Սրբազանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելը, քանի որ նա նեյտրալ չէ, իսկ Նիկոլին երաշխիքներ են պետք:

Սյամոն հերթական անգամ իր նիկոլականությունն է փորձել «սվաղել»՝ իբր հիմնավորելով, թե ինչու է փաստացի հանդես եկել շարժմանը դեմ: Սյամոն, փաստորեն, պնդում է, որ Բագրատ Սրբազանը, որ բազմիցս է հանդես եկել հաշտության օրակարգով, Նիկոլին բանտելու էր, հետո էլ գնդակահարեր: Սյամոն մադկանց լրիվ չհասկացողի տեղ է փորձել դնել՝ չցանկանալով  ֆիքսել իրականությունը: Իսկ իրականությունը հետևյալն է՝ Սրբազան շարժումն այս փուլում չհասավ իր նպատակին, քանի որ Նիկոլի արտասահմանյան հովանավորները հարցը «չորով» փակեցին՝ հասկացնելով, որ եթե Նիկոլն անգամ մի նոր ցեղասպանություն էլ երկրի ներսում կազմակերպի, իրենք նրա իշխանությունը համարելու են լեգիտիմ: Տեսնելով սա՝ Սրբազան շարժումը որոշեց ժողովրդին չտանել ներքին թուրքի բերան՝ նախընտրելով վերանայել պայքարի տակտիկան: 

Նեյտրալի կամ ոչ նեյտրալի հարց չէ Հայատանում իշխանափոխության խնդիրը: Նիկոլն իր աթոռից պոկ չի գալու նույնիսկ այն դեքում, եթե որոշվի նրան փոխարինել ցանկացած ՔՊ-ականով կամ իր մանկլավիկներից մեկով: Նույնիսկ եթե Աշոտիկին էլ առաջադրեն, Նիկոլն էլի իր գահը չի զիջելու, քանի որ ամեն ինչից առավել,  ամեն ինչից վեր աշխարհում նա իր աթոռն է սիրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել