Tert.am-ը գրում է.

Բելառուսը Հայաստանին հրավիրել էր մասնակցելու Մինսկում Անկախության օրվան նվիրված զորահանդեսին, սակայն «անհասկանալի, սուբյեկտիվ պատճառներով» այդ երկրի ներկայացուցիչները չեն ժամանել։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, փոխանցում է ԲելՏԱ-ն:

«Հրավիրված էր նաև Հայաստանը։ Բայց ինչ-որ անհասկանալի, ամենայն հավանականությամբ սուբյեկտիվ պատճառներով (հասկանում ենք, թե որոնք են այդ պատճառները), ցավոք, հայկական պատվիրակությունը, հայկական անձնակազմերը չեն ժամանել զորահանդեսին մասնակցելու՝ չնայած հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, Հայրենական մեծ պատերազմին»,- պատասխանել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել