Սյամոն հայտարարել է, թե 1999-ից սկսած՝ Արցախի ղեկավարությունը Արդբեջանի հետ միասին նախապատրաստել է այն, ինչ որ տեղի ունեցավ 2023-ին:

Սյամոն մաքուր նիկոլական պրոպագանդիստ է, փաստորեն. Հենց նիկոլակյաններն են, որ չեն դադարոմ առաջ տանել Արցախի՝ դեռ վաղուց հանձնված լինելու թեզն ու պնդել, թե իրենց վոժդն այնպիսի մի կենդանի էր, որին կարողացան նախկինները «հարիֆացնել» ու Արցախի հանձնումը գրպանը գցել, և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչպես էր Նիկոլը հայտարարում, թե մտադիր է իր կետից բանակցել:

Սյամոն, իհարկե, նման հայտարարություն է արել՝ թերևս ոչ այնքան կոծկելու Նիկոլի դավաճանությունը, որքան՝ իր. նա չի կարողանում մարսել բունկերներում Աննայի հետ թրև գալու հետևանքները, ուստի հիմա «բոչկա է գլորում» իր կողմից որպես ախոյան ընկալվող մարդկանց ուղղությամբ: Ընդ որում՝ Սյամոյի անբարոյականությունը կրկնակի է. նա մեղադրանքներ է հնչեցնում այն մարդկանց հասցեին, որոնք, պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով, իրեն չեն կարող հակադարձել, դեմքը ճշմարտությամբ խարազանել:

Սյամոյի լեզուն հենց դա է բացել, քանի որ եթե հասկանար, որ կարող են լեզուն մի տեղ մտցնել, անպատասխանատու հայտարարություններ իրեն թույլ չէր տա՝ վախենալով խայտառակվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել