Փնովելով Արցախի գերյալ ղեկավարությանը ու փորձելով այդ մարդկանց ներկայացնել որպես ժողովրդին ոչ մի օգուտ չտված սուբյեկտներ, որոնց երեսը նույնիսկ ժողովուրդը չէր էլ տեսել՝ Սյամոն փոխարենը մատնացույց է արել իր «քաջագործությունը».«Նայեք, վերցրեք, վիդեո էլ կա. ես քայլելով մենակ սենց էդ հրապարակով էդ օրերին, էդ բամբյոշկից հետո գնում եմ: Վիդեոն էլ կա, կարամ վիդեոն էլ ուղարկեմ, և ժողովուրդն են դրել սայտում, իրանք են նկարել ինձ, մենակ»:

Բայց քայելը հերսությո՞ւն է: Նման մի «հերոս» էլ կառավարութան շենքում կա: Քայլեց, որ այս օրին նստեցինք: Սյամոն էլ քայլեց, ու թուրքը Ստեփանակերտ մտավ՝ սարքելով այն Խանքենդի: Սրանց ոտքերը պետք է ջարդել, որ քայլել չկարողնան է՛լ, թե չէ ամեն անգամ մի տեղով անցնելիս կամ քայլելիս մահ ու կորուստ են սփռում հայոց աշխարհում՝այն կտոր-կտոր տալով թուրքին:

Իսկ Սյամոն ո՞ւմ ի՞նչ օգուտ է տալիս հիմա Երևանում: գուցե ՔՊ-ականների հետ միասին այգիներում զբոսնելու պատճառո՞վ է, որ Իլհամը դուխավորվում է՝ խոտանալով Հայաստանն էլ գցել Արցախի օրը՝ շատ լավ իմանալով, որ այստեղ քայլող շպիոններ կան, որոնք կբացեն ներսից երկրի դարպասները:

Պետք է Սյամոյին զրկել Հայաստռտանում քայլելու իրավունքից, որ վաղը բոլորս չդառնանք «Արևմտյան Ադրբեջանի» թուրք քաղաքացիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել