Սյամոն, խեղաթյուրելով իրականությունը, հայտարարել է, թե ռուսներն առաջին արցախյան պատերազմում մեզ երբեք չեն օգնել:

Ինչո՞ւ է նա սա ասել: Թերևս փորձել է ՔՊ-ական քարոզչությանը չհակադրվել: Սյամոն հասկացել է, որ հակառուսականությունը բավական թրենդային է Հայաստանում, ուստի փորձել է հերքել բոլորին հայտնի ճշմարտությունը: Ո՞րն է դա:

Պատերազմի սկսբնական շրջանոմ ռուսներն իսկապես ոչ միայն չեն օգնել մեզ, այլև «Կոլցո» օպերացիա են իրականացրել: Երբ Ադրբեջանում գահ բարձրացավ արևմտամետ Էլչիբեյը՝ Նիկոլի ադրբեջանական նախատիպը, ռուսները հասկացան, որ ադրբեջանամետ դիրքորշումը Կովկասում չի կարող բխել իրենց շահերից, քանի որ Էլչիբեյին հովանավորում էր Լոնդոնը: Ռուսների այդ գիտակումն էր, որ ստիպեց նրանց անցնել հայերի կողմը՝ բեկելով պատերազմի ելքը: Այսինքն՝ պատերազմի մի հատվածում ռուսները եղել են մեզ դեմ, մյուս՝ վճռորոշ հատվածում՝ կողմ:

Ավելին այդ շրջանում Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանն էլ, շնրհիվ իր հատուկ ձիրքի, շատ լավ կազմակերպում էր ռուսական զենքի մատակարարումները, առանց որի ոչ մի հաղթանակ էլ չէր գրանցվի:

Սյամոն, խեղաթյուրելով իրականությունը, հերթական անգամ փորձել է հաղթանակը վերագրել բացառապես իրեն՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով իր ուտող-ուրացող դեմքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել