Հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի - Արգիշտիի - Իտալիայի փողոցների խաչմերուկում;
Այս մասին հայտնում են Երևան քաղաքապետարանից:
«Հարգելի քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի – Իտալիայի փողոցների խաչմերուկում:
Մասնավորապես Արգիշտիի փողոցից Իտալիայի փողոց՝ Գր. Լուսավորչի փողոցի առկա հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված:
Նշված ճանապարհահատվածում կկատարվի համապատասխան գծանշում»,-ասված է հայտարարության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել