Հարցին՝ ի՞նչը խանգարեց հիմա, որպեսզի կարողանայինք գնալ արցախյան առաջին պատերազմի սցենարով, երբ սկզբնական դժվարություններին դիմադրելուց հետո կարողացանք հաղթել՝ստիպելով օտարներին մեզ հետ խոսել, Սյամոն պատասխանել է.«Խանգարել են այն իշխանությունները՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի, որոնք չեն համաձայնվել, որ հանձնեն նրան, ով որ գիտի՝ ոնց անի դա: Ոնց արել ա առաջին դեպքում, երկրորդ դեպքում էլ նույն մարդն անի: Չեք տվել, չեք համաձայնվել…»:

Ի՞նչ մարդու մասին է խոսում Սյամոն, ի՞ր: Բայց Սյամոն չգիտի՞, թե ինքն ով է: Ինքն այն մարդն է, որ 44-օրյայի ժամանակ Արցախը բունկերնրից հանձնեց թուրքին: Հանձնեին իշխանությունը Սյամոյին, որ ի՞նչ լիներ, մի՞թե պարզ չէր, որ Սյամոն ընդամենը փորձելու էր փող աշխատել: Նա այդ հանձնումը ծախելու էր թուրքերի վրա՝հաստացնելու սեփական դրամապանակը: Ահա թե ինչու է Սյամոն մրմռում, որ իշխանությունն իր ձեռքը չի ընկել: Ադրբեջանը, ստանալով համապատասխան կենտրոններից երաշխիքներ, լուծեց իր գերխնդիրը՝ ստանալ Արցախն առանց հայերի: Մի՞թե Սյամոն կարծում է, թե ինքն այնքան ազդեցիկ է, որ կարողանալու էր այդ աշխարհաքաղաքական կենտրոնների պլանները վերախմբագրել ու ստիպել Իլհամին հայկական Արցախի գոյության հետ հաշտվել. Արցախի հայաթափումը ոչ այնքան թուրքական, որքան այսպես ասած արտասահմանյան պլան էր, որին գնաց Նիկոլը՝ պահելու համար իր իշխանությունը:

Սյամոն էժանագին մուտիտ է անում՝ ոմանց մոտ թողնելու ուժեղ տղու տպավարություն, մինչդեռ ընդամենն ուժեղ է մի բանում՝ կունիլինգուսում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել