Անվտանգության ոլորտում մեծ հաջողություններ ունենք դիվերսիֆիկցիայի հարցում, բայց նույնը չենք կարող ասել էկոնոմիկայի ոլորտի մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այստեղ բազմաշերտ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ մեծ աշխատանք։ է տարվում եւ պատահական չէ, որ ապրիլի 5-ի առաջնահերթ օրակարգային խնդիրները հենց տնտեսական են եղել, դիմակայունության եւ դիվերսիֆիկացիայի մասին են եղել: Որոշ դեպքերում երկարաժամկետ ենք փորձում հարցերը լուծել: Օրինակ, նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: Այսինքն մենք ԱՄն-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը: Առանց այդ դաշտի մենք չենք կարող առաջ  ընթանալ: Այս պահին կարող եմ ասել, որ գնդակն ԱՄՆ-ի դաշտում է, մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի մեր համակարգային պրոցեդուրաները, որ անցնեն, այնուհետեւ մենք կսկսենք աշխատել հենց դիվերսիֆիկացիայի ուղղությամբ»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Անդրադառնալով գյուղապրանքներին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Երբ մենք քննարկում ենք մեր տարբեր ապրանքների մուտքը ԵՄ, նաեւ պետք է հաշվի առնենք ԵՄ-ում տեղի ունեցող քաղաքական քննարկումները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել