Tert.am-ը գրում է.

Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Թեհմինե Խաչատրյանը, ում հեռուստադիտողը ճանաչում է «Մենք փնտրում ենք հարսնացու», «Գերիները» և այլ հեռուստասերիալներից: Դերասանուհին աշխատում է Ստանիսլավսկու անվան դուսական դրամատիկական թատրոնում:

-Ձեր մանկության երազանքը:

- Մանուկ ժամանակ երազում էի մի ժամացույց ունենալ, որ ժամանակը ամառվա վրա կանգ առներ, միշտ արև լիներ: Մինչև հիմա եմ երազում դրա մասին:

- Ամենատպավորիչ նվերը, որ երբևէ ստացել եք:

- Վերջերս Վլադիվոստոկում մասնակցում էինք շատ լուրջ թատերական փառատոնի: Ներկայացումից հետո մեր նախկին տնօրեն Մարիաննա Մխիթարյանը ինձ նվիրեց մի մատանի, որը շատ խորհրդանշական էր ինձ համար և շատ արժեքավոր ու տպավորիչ:

- Ինչո՞վ է օգնում և խանգարում դերասան լինելը:

- Դերասան լինելը իմ պարագայում շատ ավելի օգնում է, քան խանգարում, ամեն հարցում, և՛ կենցաղում, և՛ կյանքում:

- Ինչի՞ եք պատրաստ հանուն դերի՝ բաց տեսարաններ, մազերից հրաժարվել և այլն:

- Ընդհանրապես թատրոնը ինձ համար սահմաններ չունի, հանուն հետաքրքիր ներկայացման և հետաքրքիր ռեժիսորի հետ աշխատելու արդյունքում կարող եմ և՛ սափրել գլուխս, և՛ բաց տեսարաններ ունենալ, եթե այդ ամենը արդարացված և էսթետիկ լինի:

- Բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

- Քչերը գիտեն, որ ես ահավոր ամաչում եմ, երբ ինձ ճանաչում են: Իրականում դերասանին հարիր չէ, բայց ես ամաչում եմ այդ փաստից: Միշտ խառնվում եմ իրար, երբ փողոցում, կամ հանրային մեկ այլ վայրում լինում եմ ուշադրության կենտրոնում:

- Երևանում ի՞նչն եք ամենաշատը սիրում:

- Երևանում ամեն ինչն եմ սիրում: Ամենաշատը կենտրոնի նեղլիկ ու հին փողոցները, Կասկադը: Շատ հաճախ բարձրանում եմ Կասկադով վերև ու նայում իմ Երևանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել