Հունիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվի կողմից առևանգված և ապօրինի պահվող Արցախի ղեկավարներին:

Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։

Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է նրանց նկատմամբ վերաբերմունքը, պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը ընտանիքների հետ։

ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները տրամադրվում են բացառապես կալանավորված կողմին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել