ԼՂ-ից բռնի տեղահանված ևս180 ուսանող հնարավորություն կունենա փոխհատուցում ստանալ կրթաթոշակի տեսքով:

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Հաջորդ տարվանից նրանց համար կգործի միջին որակական գնահատականի շեմը:  Նախորդ տարի մենք այս որոշման շրջանակներում առաջին կիսամյակով 1,834 ուսանողի ուսման վարձն ենք փոխհատուցել, երկրորդ կիսամյակում՝ արդեն իսկ ուսանողների թիվը բուհական մակարդակում աճել է մինչև  2,134-ը:

Ինչ վերաբերում է   քոլեջների ուսանողներին, ապա  արհեստագործական ու միջին մասնագիտական  կրթական ծրագրերով սովորող առաջին կիսամյակում 919 սովողների են փոխհատուցվել, իսկ երկորրդ կիսամյակում  նրանց թիվը հասել է 1,133-ի: Այսինքն այս որոշումը վերաբերում է հազարավոր սովորողների քոլեջներում ու բուհերում, որոնք կարող են վստահ լինել, որ ֆինանսական համապաասխան աջակցությունը կա ու իրենք կարող են կենտրոնանալ իրենց ուսման որակի վրա»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել