Այս պահին Արցախի ներկայացուցչությունում լարված իրավիճակ է։

Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրում են Արցախի ներկայացուցչության դռները։

Ենթադրաբար նրանք այնտեղ են ներկայացուցչության տարածքում գտնվող ծառայողական մեքենայի բռնագրավման համար:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ իրավապահները փորձում էին առգրավել Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։

Տեսանյութն՝այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել