Արձագանքելով նկատառմանը, որ Ադրբեջանն այդպես էլ չի հայտարարում, որ ճանաչում է Հայաստանի 29743 քկմ-անոց ինքնիշխան տարածքը՝ հակառակ Հայաստանի, որ մեկ անգամ չէ, որ հայտարարել է 86600-ի ճանաչման մասին՝ Գռզոն նախ՝ հայտարարել է, որ էական չէ թվային ճանաչումը, էական է ինքնին ճանաչումը, ապա՝ հավելել, որ չի կարծում, որ քաղաքակիրթ մարդը կարող է մտածել պատերազմի մասին մի դարաշրջանում, երբ պետությունները, տեխնոլոգիաներն ու «մոտեցումները» արագ զարգանում են. խաղաղությունն է, ըստ Գռզոյի, որ հնարավորոթյուն է տալու օգտվել բարիքներից:
Գռզոյի խոսքերն ապշեցնում են՝ ապացուցելով, որ բացի փողից ու առևտրից այս մարդու գլխում ուրիշ ոչ մի միտք չի պտտվում: Նա փաստացի Իլհամին քաղաքակիրթ է հռչակում մի դեպքում,երբ ոչ վաղ անցյալում այդ քաղաքակիրթն Արցախում էթնիկ զտում կազմակերպեց, որ ցեղապանական գործողություն է համարվում: Քաղաքակիրթ մարդիկ ցեղապանոությո՞ւն են անում, թե՞ Գզռոն Արցախցիներին մարդ էլ չի համարում, որ նրանց հետ տեղի ունեցածի հիմքով կասկածի տակ դնի Իլհամի քաղաքակրթական ցենզը՝ նրան գազան հռչակելով:
Ինչ վերաբերում է Գռզոյի այն հայտարարությանը, որ էական չէ թվային տեսքով ճանաչումը, ապա դա ևս նոնսենս է, քանի որ բացառապես թվային արտահայտություն ունեցող տարաքծի ճանաչումն է, որ պատախսանատվություն է ենթադրում. հակառակ դեպքում կարող են ասենք Ալեքսանդրապոլի պայմանագրին հղում կատարել ու դրա շրջանակներում Հայաստանի սուվերենությունը ճանաչել:
ՔՊ-ում Իլհամին շնորհակալ են. նա արեց այն, ինչի մասին գռզոները երազում էին՝ Արցախի հարցը համարելով Հայաստանի ու անձամբ իրենց վզին գցված թոկ, որ խանգարում էր Հայաստանը Թուրքիայի տակ մտցնելուն: