168.am-ը գրում է․
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) խորհրդակցությունների սրահում անցկացված նահանգային ղեկավարների ընդլայնված նիստին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ելույթում Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Ֆեթhուլլահական կազմակերպության» ղեկավար Ֆեթhուլլահ Գյուլենի մահվանը:
«Ազգի զավակներին, «ծառայություն» և «բարեգործություն» ասելով, մանիպուլյացիայի ենթարկողների վերջը անպատվաբեր մահը եղավ, ինչպես պատմության մյուս մարդկային կերպարանքով քողարկված դևերինն է եղել»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Գյուլենը մահացել հոկտեմբերի 20-ին: Լուրը հաստատել է նրա զարմիկը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2024/10/23/2114904.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել