Սյամոն կոչ է արել չստել ու պատմությունը գլխիվայր չներկայացնել: «…բայց երբ որ դուք ստում եք, ձեր պատմությունը գլխիվայր եք դնում ու փորձում եք հերոսացնեք մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեն էս երկրի… թալանից բացի ուրիշ ոչ մի բանով չեն զբաղվել, ա՛յ ստեղ ասում եմ՝ տղե՛րք, մի րոպե կանգնեք, ես ձեզ հատ-հատ…»,-հայտարարել է Սյամոն:

«Թալան» եզրը հայ իրականության մեջ ամենաշատը գործածել են ՔՊ-ական պոպուլիստները նախկին իշխանությունների մասին խոսելիս: Նիկոլը, օրինակ, հենց այդ եզրի գոյության շնորհիվ է մարդ դարձել: Սյամոն Նիկոլի՞ց է որոշել օրինակ վերցնել՝ աճելու ու զարգանալու համար, քաղաքական դաշտում կայանալու, ապագա ունենալու համար այն անիմաստ տեղն արծարծելով:

Պատմությունը գլխիվայր շրջելու փորձեր անում են Նիկոլն ու իր թայֆան: Օրինակ՝ Նիկոլը 44-օրյա պատերազմն անձնապես մեծ ձեռքբերում է համարում, Սյամոն էլ «ձեռքերն է լվանում»՝ փորձելով ինքն իրեն կատարվածի համար մեղավոր չկարգել ու պարտության մեղավոր ցանկացածին հռչակել ՝բացի իրենից մի դեպքում,երբ հայտնի է, թե օրգիաների մեջ էր նա բունկերներում գտնվում: Ընդ որում՝ նա, ինչպես և սիրուհու ամուսինը, հենց նախկիններին է մատնացույց անում՝ հայտարարելով, թե եթե չթալանեին, բանակն ավելի լավ զինված կլիներ: Ասում է այնպես, ասես, Նիկոլը չէ, որ հայտարարում է, թե պետք է 2018-ին՝ հեղափոխության ժամանակ, ասեր, որ Արցախն Ադրբեջան է և վերջ. այդպես ավելի անկեղծ կլիներ:

Արցախն Ադրբեջան սարքելու գործում անուրանալի ներդրում ունեցող Սյամոն ունի՞ բարոյական իրավունք՝ հոխորտալու այնպես, ինչպես հիմա է անում: Ոչ միայն չունի, այլև մահապատժի է արժան՝ օրենքով, որ գուցե կյանքի կոչվի,ե թե վերջապես երկրում իշխանափոխություն լինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել