ՔՊ-ի 7-րդ քաղաքական ժողովից մի պատառ է հրապարակել Նիկոլը՝ ի ցույց դնելով, թե ինչպես է «ուդառնիկ» նվագում ու սեփական թիմակիցների օվացիաներին արժանանանում. նրա բանաստեղծությունը՝ նվիրված այսպես կոչված իրական Հայաստանին, երգ է դարձել, ինչը Նիկոլին էյֆորիայի է հասցրել:

Նիկոլն ակնհայտորեն որոշել է աշխատել երիտասարդության վրա. հարցումները ցույց են տալիս, որ նրա հեղինակությունը խայտառակ ցածր է հատկապես հանրային այդ սեգմենտի շրջանում այնքան,որ այդ փաստն անգամ «BBC»-ն է արձանագրել:

Բայց «ուդառնիկ» խփի, թե նվագի փչի, Նիկոլին ոչինչ չի փրկելու, ընդհակառակը՝ ռաբիս երաժշտության տակ պարելն ու երգի վերածված բանաստեղծությունները Նիկոլի վիճակն է՛լ ավելի են բարդացնելու մի պարզ պատճառով. երտիասարդությունը, որ երկրի վաղվա տերն է, ոչ մի ապագա չի տեսնում Արևմտյան Ադրբեջանի վերածվող Հայաստանում, իսկ Նիկոլի տժժոցները միայն ազդում են մարդկանց նյարդերի վրա՝ է՛լ ավելի սրելով նրա հանդեպ ատելությունը:

Կարևորը Նիկոլն ու ՔՊ-ականներն են այդ ապագան տեսնում Իլհամի գրկում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել