«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը աջակիցների և զոհվածների ծնողների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Բագրատ Սրբազանին ուղեկցում են Ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանը, Արա Պապյանը, Գարեգին Չուքասզյանը, Վահե Գասպարյանը:

Նրանք ծաղիկներ խոնարհեցին  Ղարաբաղյան շարժման համահիմնադիր Իգոր Մուրադյանի շիրիմին, ում մահվան 6-րդ տարելիցն է այսօր։

Նա իր խոսքում նշեց, թե որքան շատանում է սուտը այնքան նվազում է մեր հայրենիքը։

«Այսօր մենք Եռաբլուրի առջև ամոթով են կանգնած։ Ես անձնապես այդպես եմ զգում, ներքին մեծ ցավով ենք կանգնած, բայց դա երբեք չի նվազեցնում մեր սիրելի հերոսների սխրանքը, իրենց հաղթանակի տեսիլքը։ Ընդհակառակը, այդ հաղթանակի տեսիլքը փոխանցվում է մեզ այնքանով, որքանով կամք, հավատարմություն ունենք, նաև հավատք ունենք և շարունակելու այդ հաղթանակի տեսիլքը ամբողջացնելու և վերստին իրենց ընծայելու համար»,- ասաց Սրբազանը։

Նա դիմեց զոհված զինծառայողների ծնողներին. «Դուք մեր հայրենիքի հայրերն ու մայրերն եք, ձեզանից ավելի մեծ արժեք մեզ համար, ինձ համար այս կյանքում գոյություն չունի։ Եթե արժանի ենք, ինչ-որ ձևով ընդունեք մեզ որպես ձեր որդիներ, մենք այդ հաղթանակը նաև ձեզ ենք պարտք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել