Սյամոն, կրկնելով Նիկոլի ձեռագիրը, թիրախավորել է հերոսներին՝ հայտարարելով, թե 44-օրյայի ժամանակ Արցախում էին բոլոր հերոսները՝ «կոպլեկտով», բայց նրանցից ոչ ոք հաղթանակ չերաշխավորեց: «Բլորն էնտեղ էին, և էդ բոլորը կարային էդ հաղթանակները ձեզ ապահովեին: Խի՞ չապահովեցին, խի՞ չարին»,-հռետորական հարց է բարձրացրել Սյամոն:

Այստեղ իսկապես զգացվում է Նիկոլի ու Սյամոյի «արյունակցական» կապը, իսկ կապող օղակի դերում հանդես է գալիս Նիկոլի կնիկը. նա է թունավորել թե՛ Սյամոյի, թե՛ Նիկոլի ուղեղը՝ ստիպելով սլաքներն ուղղել հերոսների կողմը՝ կոծկելու իր ու Մեհրիբանի միջև կնքված գործարքը:

Սյամոյի հարցի պատասխանը խիստ տրիվիալ է. այն հերոսները, որոնց մասին Սյամոն խոսել է, ընկած էին թակարդը, իսկ նրանցից շատերն էլ լծակներ չունեին՝ կյանքի կոչելու սեփական տեսլականը: Իսկ ծուղակի անունը ՔՊ է. եթե Նիկոլն Արցախը ծախել էր՝ նախապես գծագրելով պարտություն երաշխավորող պատերազմի սցենարը, հերոսներն ի՞նչ պետք է անեին: Ինչ կարողացել, արել են. 44 օր շարունակ դիմադրել են, բայց վերջում Նիկոլը  թղթով թուրքին հանձնեց ավելի շատ տարածք, քան ասկյարները  գրավել էին: Հերոսներն ի՞նչ անեին, եթե Կառավարության շենքում բազմածը Արդբեջանի շահերի ներկայացուցիչն էր ու ցավալիորեն շարունակում է  մնալ այդպիսին՝ հիմա էլ թուրքի գրպանը գցելով Հայաստանի տարածքները՝ սրտում ունենալով Երևանը թուրքերին հանձնելու տեսլականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել